Իշխան Գևորգյանի խոսքով՝ իր և իր համակիրները փորձելու են մաքսիմալ մաքուր պահել հավաքը, որ ինչ-որ մեկը այն չվերածի նախկինաներկաների պայքարի, ինչը միանշանակ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։
Օրվա ընթացքում «Հետքը» պարբերաբար կտեղակացնի հետագա զարգացումների մասին։
Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Ֆոտոշարքում մայիսի 8-ի քայլերթից լուսանկարներ են՝ Չարենցավանից Աբովյան ճանապարհին։
Այսօր, ինչպես նախատեսված էր, երթը կհասնի Երևան։ Հանրապետության հրապարակում ժամը 16։00-ին նախատեսված է շարժման հանրահավաքը։
«Սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Այս հայտարարություններից հետո` 16։30-ին, շարժման անդամները սկսեցին իրենց երթը դեպի Երևան։ Երթի սկզբում Բագրատ Սրբազանը հայտարարեց երթուղին, որով շարժվելու են։
Ցուցարարները ամբողջ գիշեր փակ են պահել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Նրանք հայտարարել են, որ չեն դադարեցնի ակցիան մինչև Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը։